Ճանապարհորդուհի Միրանդան. Դոնալդ Բիսեթ

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։
Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։
Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։
Եվ համարձակ ճամփա ելավ։
Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։
Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։


Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերևում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։
Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական «Սյուր֊լյո֊փոն դʼԱ֊վին֊յոնը», որ նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։
Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թևերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թևերը թափահարելով։
Նա շատ էր հոգնել և ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, և ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։
Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերևում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։
Դա Լոնդոնն էր։
Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։
Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն․ ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդայի համար։ Միրանդան շատ ուրախացավ։
Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն․
— Միրանդա՜… Միրանդա՜…
— Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։
Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։
— Հեռագիր ունես,— ասաց տղան։— Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։
Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։
Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել․

Միրանդա, Միրանդա, բարևում ենք քեզ։
Մաղթում ենք շոգ ամառ։ Դու քեզ լավ նայիր։
Մենք քեզ սիրում ենք։ Շուտ պատասխանիր։
Դիմացի փողոցի տներում մարեցին լույս-երը։ Միրանդան լսեց, թե ինչպես են մարդիկ իրար բարի գիշեր մաղթում։ Հետո շուրջը լռություն տիրեց։ Միրանդան հեռագիրը թաքցրեց մի թևի տակ, գլուխը՝ մյուս թևի և խորը քուն մտավ։
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
Հանդուրժել-համբերել

ջունգլիներ-խիտ անտառներ

անարդարացի-ոչ արդարացի

սուրալ -վազել,սլանալ

սաստիկ-ուժեղ

կղզյակ-փոքր կիղղզի

միտումնավոր-դիտավորյալ

ահավասիկ-ահա՝ այստեղ
2. Ի՞նչ գիտես բադերի մասին: Պատմի՛ր:
Բադերը սնվում են, բույսերով և միջատներով:Պարանոցը և ոտքերը կարճ են: Բադերը լողում են մաքուր ջրում: Հայտնի են 147 բադեր:__________________________________________________________________________________________________________________________________
3. Պատմի՛ր Միրանդա բադի մասին:

Միռանդան Անգլական բադեր բայց ապրում էր Աֆրիկայում Միռանդան նայև սիրում էր ձեռք բերել նոր ընկերներ և Միռանդան ջրային թռչուն է։
4. Քո կարծիքով ի՞նչ է հրաժեշտը:
Հրաժեշտ նշանակում է,երբ ինչ,որ տեղ ես գնում և քո ընկերներին,հրազատներին ցտեսությու ն ես ասում կամ հրաժեշտ ես անում։
5. Թվարկի՛ր, թե Միրանդան Աֆրիկայից մինչև Լոնդոն ճամփորդելիս ի՞նչ տեղերով է անցել: Փորձի՛ր կազմել Միրանդա բադի ճամփորդական քարտեզը:
Միրանդան սկզբից անցավ Ջունգլիների վրայով, հետո անցավ Իտալիայի վրայով, սարեր-ձորերի վրայով, ամպերի միջով, Ֆրանսիայի վայով, մառախուղի միջով և հասավ Լոնդոն։
6. «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։ Ինչո՞ւ Միրանդան այդպես մտածեց, փորձի՛ր բացատրել:
Միրանդան մտածեց, որ պետք է մեծերը հետևեն իրենց երեխաներին, միասին երեխաների հետ խաղան, օգնեն իրենց երեխաներին։
7. Միրանդայի անունից պատասխանի՛ր աֆրիկացի երեխաների հեռագրին:
Բարև սիրելի աֆրիկացի երեխաներ։ Եq2qս ձեզ մախթում եմ շոգ ամառ սիրում եմ ձեզ։
Հորինի՛ր: Պատմությունդ հրապարակի՛ր բլոգում:
Միրանդա բադի արկածները Լոնդոնում
__________________________________________

Իմ ընկեր Նեսոն                    Հովհաննես Թումանյան

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

I

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո՛ ջան, Նեսո՛, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տաշտ-երկարավուն խորունկ փայե,կամ թիթեղ աման։

Կարաս-թթրծած կավե աման

Տուտ-սկիզբ

Նստոտեմ նստեմ

Պլշում-աչքերը չռել

Ղուշ-աղավնի

2.Դու ինչե՞ր ես անում ընկերներիդ հետ բակում։

Խաղում եմ,զրուցում եմ և ֆուտբոլ եմ խաղում։

r

3.Գրի՛ր ընկերներիդ անունները:

Էրիկ,Վահե,Մուշեղ,Դանել,Մհեր ,Նարեկ,Վաչե,Ռոբեռդ,Տիգրան,Կռոս,էդգար,Էրիկ,

4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

Նեսոն գրագեդ է և հեքաթասեր։

II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում ․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս` աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

։

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ուսումնարան-ուսումնական հաստատություն

Ջոկել-առանձացնել

Մինս-մեկս

Վարժապետ- ուսոցիչ

Մտիկ անել  -նայել

2.Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ պատմում է Նեսոյի և մյուս ընկերների մասին:

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը  գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ

3.Պատմի՛ր դպրոցիդ մասին: Ի՞նչ եք անում ընդմիջումներին:

Ես ընդմիջմանը հանգստանում եմ,խաղում եմ,սնվում եմ և խաղում

 ընկերներիս հետ։

Մեր դպրոցում կա ագարակ ։Ագարակում կա    շուն, կատու ,ձի, էշ, բադ, աքաղաղ, ծիտ և սիրամարգ։ Ագարակում ձիու վրա մենք նստում ենք և վարում ենք ձի։

4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները` սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը` զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ` մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա` գեղեցիկ, մաքուր, ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի, մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք,р9н9 միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համաщрр9րձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ, առհասարակ, մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

ж

збгрэԱռաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծիկրակել-թաքուն նաել

Տվալ -տվեց

Ակնարկել-աչքով ցույցտալ

рՏվավ-տվեց

Ակնակել-աչքվ անել

իոս-հիշել

2.Պատմիր ընկերոջդ մասին:

Իմ ընկերոջ անունը Վահե է։ Նա խելացի է և կռվարար։ Ես չեմ տեսել, որ ինքը տխրի։ Երբ ուրախ է, նա խաղում Է համարկարգչով,շախմատ,ֆուտբոլ և նկարել։

3.Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ պատմում է …..հեղինակի հագուստի մասին:

4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

Նեսոն այս հատվածում շատ ընկերասեր, բարի և հուզված։

 

IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա, իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարգում էինք, Նեսոն էլ հ рп«Մի՞տդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս ․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես` ձիու վրա, իսկ

Նեսոն, իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով, ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կա՛մ միասին ոտով էինք գնում, կա՛մ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես  վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա, ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք` սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր ․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար, ես նրա համար մի ալխալուղացու առա, նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ ինձ դիմեց, թե. «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2.Ինչպիսի՞ն էր պատմվածքի տղան, պատմի՛ր նրա մասին

Նեսոն անշնորհակալ,ստախոս,ագահ և  մեծամիտ

3.Ինչպիսի՞ն ես դու, պատմի՛ր քո մասին:

Մի անունը Հայկ է ։Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3/3դասարանում։Ես սիրում եմ զբաղվել սպորտով և խաղալ ֆուտբոլ,վալեբոլ,բասկեբոլ և բռցքամարտ

4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

Նեսոն ստախոս,անհարգալից,ագահ չգնահատող կերպար է այս հատվածում;

V

— Նեսոն աղքատ է ․․․ Նեսոն տգետ է ․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ, լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ

արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը, մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր, կանգնած էր Նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։ Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ինչպիսի՞ն է Նեսոն

Նեսոն Խաբեբա և անընկերասեր է։

3.Ի՞նչ խորհուրդ կտաս Նեսոյին:

Ես Նեսոյին խորհուրդ կտամ որ երբեք չխափի և ընկերների հետ լավ վերաբերվի։Սիրելի Նեսո ջան, հիշ քեզ թե դու ինչպիսին էիր մանկությանդ տարիները։

4.Ինչպիսի՞ ընկեր ես դու: Պատմի՛ր քո և ընկերոջդ հարաբերությունների մասին:

Ես շատ լավ եմ վերաբերվում իմ ընկերոջ հետ։

Ակրոստիքոս մայրիկիս

Գարնան նման ջերմ ես,
Եղիկի նման սիրուն ես,
Ղեկավարում ես,
Երգում ես հնչեղ,
Ցորենի պես փայլում ես,
Իրատես ես միշտ,
Կանացի և քնքուշ։

Իչքան սեր կա քո աչքերում,
Միշտ բարի և ժպտուն,

Միշտ պատրաստ ,
Անուշ ու տաք ժպիտով,
Յուրաքանչյուր ցանկություն,
Րոպեական ու արագ,
Ինձ համար դու անպայման,
Կկատարես անտրտունջ։